ՀԱԵ հերթական «Վերնատունը» Արցախում էր

2017թ-ի օգոստոսի 14-15-ը, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) Հայաստանի եւ Արցախի հովիվներն ու օգնականներն այս անգամ մեկտեղվել էին Արցախում՝ Շուշիի «Պետրոսյան» ճամբարում: «Վերնատունը» հերթական անգամ միասնական աղոթքի, Աստծո հետ ժամանակ անցկացնելու եւ Սուրբ Գիրքը սերտելու առիթ էր: Այս անգամ խոսնակը Լիբանանից հրավիրված հովիվ` Վեր. Նշան Բակալյանն էր, թեման՝ «Մեր թագավորությունները եւ Աստծո թագավորությունը»: Ինչպես միշտ, հովվական 24 ժամյա հանդիպումն ավարտվեց միասնական պաշտամունքով եւ Սուրբ Հաղորդությամբ: Այս անգամ Հաղորդությունը մատուցվեց Ստեփանակերտի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցում: