«Վերնատուն»: Հովիվները Հովվի հետ

Սեպտեմբերի 4-5-ը Հանքավանում, հերթական «Վերնատան» շրջանակում, Հայաստանի եւ Արցախի ՀԱԵ հովիվներն ու օգնականները դարձյալ հաղորդակցության, միասնական պաշտամունքի, աղոթքի եւ Սուրբգրային սերտողության հնարավորություն ունեցան: Այս անգամ «Վերնատունը» յուրահատուկ էր նրանով, որ ոչ թե մեկ այլ վեց խոսնակ կար: ՀԱԵ հովիվներ՝ Վեր.Գեւորգ Գասպարյանը, Վեր. Ալբերտ Փայտյանը, Վեր. Հովհաննես Հովսեփյանը, Վեր. Գարուշ Անտոնյանը, Պատ.Արամ Բաբաջանյանն ու Պատ. Ատոմ Սիմոնյանը, Աստվածաշնչի անպտղությամբ տառապող կին հերոսների օրինակով խոսեցին հոգեւոր անպտղությունից դեպի պտղաբերություն տանող ճանապարհի մասին: Ռաքելի օրինակը դաս էր նախանձի եւ գերիշխանության մասին, Ռեբեկան՝ հակասությունների եւ բարեխոսությունների, Աննայի կյանքը չարի հարձակումներին դիմակայելու դաս էր, Լիայի օրինակը սովորեցնում էր ոչ պայմանական սիրո մասին, Եղիսաբեթի  եւ Սառայի կյանքը անպտղությունից պտղաբերության ճանապարհի կարեւոր դասերի մասին էին: