«Վերնատուն»՝ հովիվները Հովվի հետ

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու հովիվների «Վերնատուն»-ը հերթական անգամ Հայաստանի ու Արցախի ՀԱԵ  հոգեւոր հովիվներին ու օգնականներին հավաքել էր մեծագույն Հովվի՝ Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի հետ ժամանակ անցկացնելու: Օգոստոսի 8-9-ը աղոթքի ու խորհրդածության առատ ժամերից բացի, ավելի քան 30 պատասխանատու ծառայողներ սերտեցին այնպիսի թեմաներ ինչպիսիք են՝ « Սուրբ Գիրքը», « Պատգամի պատրաստմանը ուղղորդող հիմքերը»,  «Փրկությունը Աստծուն է պատկանում»: «Վերնատան» բանախոսներն այս անգամ Վեր. Մկրտիչ Մելքոնյանն ու ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Մերսիթ քաղաքի «Ազատ Ավետարանական» եկեղեցու հովիվ, Վեր. Սթիվ Մանչերյանն էին: