ՀԱԵ 170-ամյակին նվիրված վիրտուալ ցուցահանդես

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու 170-ամյակի տոնակատարությունների շրջանակում, ՀԱԵ Բաղրամյան 18-ում կազմակերպվել էր նաեւ ՀԱԵ գործունեության մասին լուսանկարներով ու պաստառներով պատմող ցուցահանդես: Հայ Ավետարանականների առաքելությունը, Աստվածահաճո և ազգանվեր ծառայությունը՝ սկսած Սփյուռքի միակ բարձրագույն կրթօջախի՝ Հայկազյան համալսարանի պատմությունից, մինչեւ Մեծ Եղեռնի տարիներին հազարավոր հայ մանուկների փրկության և կրթության գործի կազմակերպումը, Սողոմոն Թեհլիրյանի, Հրանտ Դինքի և մի շարք նվիրյալների հայանպաստ գործունեությունը և այլն, ներկայացված են նաեւ վիրտուալ ցուցասրահում։

360° համայնապատկերներով վիրտուալ ցուցահանդեսն իրականություն է դարձել Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության աջակցությամբ: Ծրագիրը թույլ է տալիս «շրջել» ցուցահանդեսի պատկերազարդ սրահում, եւ սեղմելով ցանկացած պաստառի կամ լուսանկարի վրա՝ դիտել այն մեծ չափսերով։ Ծրագիրն աշխատում է նաև վիրտուալ իրականության համար նախատեսված CardBoard, Gear VR եւ այլ «ակնոցներով»։

Ցուցասրահ այցելելու համար սեղմեք այստեղ՝ http://360.amaa.am/