Կանանց Համաշխարհային Աղոթքի Օր

2019թ.-ի  մարտի 1-ին, ժամը` 11:00-ին, Բաղրամյան 18 հասցեում գտնվող Հայաստանյայց Ավետարանական եկեղեցում (ՀԱԵ) տեղի կունենա Կանանց Համաշխարհային աղոթքի օրը: Այս անգամ աշխարհի հարյուրավոր երկրների հազարավոր քրիստոնյա կանայք կաղոթեն Սլովենիայի Հանրապետության համար: Այս տարվա խորագիրն է «Եկե՛ք, ամեն ինչ պատրաստ է»: Պատգամի նյութը՝ Ղուկաս 14.15-24-ն է: ՀԱԵ-ում պատգամաբերը Վեր. Մկրտիչ Մելքոնյանն է: 

Հ.Գ. Կանանց համաշխարհային աղոթքի օրը (ԿՀԱՕ) գրեթե մեկդարյա պատմություն ունի: Այսօր աշխարհի ավելի քան 170 երկրում ամեն տարի՝ մարտ ամսվա առաջին ուրբաթ օրը, կազմակերպվում է Կանանց Համաշխարհային աղոթքի օր, որի ընթացքում տարբեր հարանվանությունների միլիոնավոր քրիստոնյա կանայք  միասնաբար աղոթում են տվյալ տարվա ԿՀԱՕ ծրագիրը կազմած երկրի եւ ժողովրդի համար: Հայաստանում ԿՀԱՕ-ն նշվում է վերջին մի քանի տարիներին, սակայն, 2018-ին առաջին անգամ  ԿՀԱՕ-ի առիթով, ՀԱԵ Բաղրամյան 18-ում համախմբվել էին ուղղադավան 3 եկեղեցիների՝ Հայաստանյայց Առաքելական, Հայաստանյայց Կաթողիկե եւ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ներկայցուցիչները՝ 100-ից ավելի մասնակից Երեւանից եւ հարակից քաղաքներից: