Կանանց մեկօրյա համագումարներ

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) կանանց ծառայություններն առավել ակտիվացնելու և միջեկեղեցական կապն ամրապնդելու ու զարգացնելու նպատակով՝ ՀԱԵ կանանց խորհրդի աշխատանքային խումբն ամեն տարի միջանկյալ համագումարներ է ծրագրում Հայաստանի տարբեր շրջաններում: Այս տարվա առաջին համագումարը տեղի կունենա մարտի 23-ին՝ Երևանում, Բաղրամյան 18-ում գտնվող ՀԱԵ-ում, որին կմասնակցեն Երևանի, Աբովյանի, Արմավիրի, Այնթապի, Արտաշատի և Վարդենիսի ՀԱԵ կանանց սերտողության խմբերի մասնակիցները: Այնուհետև՝ ապրիլի 6-ին, նույն համագումարը տեղի կունենա Գյումրու ՀԱԵ-ում՝ Հայաստանի հյուսիսային շրջանի քաղաքների ՀԱԵ կանանց համար: Վերջին միջանկյալ համագումարը տեղի կունենա ապրիլի 27-ին՝ Ստեփանակերտում՝ Արցախի և Սյունիքի մարզի ՀԱԵ կանանց մասնակցությամբ: