2021թ.-ը հոբելյանական է Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու համար: 175-ամյակին նվիրված տարբեր տոնակատարությունների շարքում, Հայ Ավետարանական Համաշխարհային խորհուրդը յուրահատուկ տեղ է հատկացրել ամռանը Հայաստանում նախատեսվող համաավետարանական երիտասարդական համագումարին: Այստեղ կարող եք գտնել համագումարին առնչվող բոլոր նյութերը՝ տեղեկատվական բուկլետից մինչև մասնակցության դիմումի ձևը: