Ավագ Շաբաթը: Ամենօրյա պաշտամունքներ ՀԱԵ-ում

Ավագ Շաբաթը Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթն է, որը հարուստ էր կարեւոր իրադարձություններով,  որոնք այսօր էլ մեծ դեր ունեն յուրաքանչյուր քրիստոնյայի համար: Այն սկսվում է Ծաղկազարդի կիրակիով եւ ավարտվում է Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության՝ Զատկի կիրակիով: Այս տարի Ծաղկազարդը ապրիլի 14-ին է: Ապրիլի 15-ից մինչեւ 20-ը Հայաստանյայց Ավետարանական բոլոր եկեղեցիներում ամեն օր պաշտամունք է մատուցվելու Աստծուն: Երեւանում, Ավագ Շաբաթվա ընթացքում՝ ամեն օր, ժամը՝ 18.00-ին, միասնական պաշտամունքներ են լինելու Բաղրամյան 18-ում:  

Այս տարի Ավագ Շաբաթը ՀԱԵ Բաղրամյան 18-ում ընդհանուր խորագիր կունենա՝ հիմնված Ա Կորնթացիներին 1.23-24 համարների վրա՝ «Մենք քարոզում են խաչյալ Քրիստոսը»: 

Ավագ երկուշաբթի օրվա թեման՝ «Ի՞նչ էր խաչը հրեաների համար», հատված՝ Գործք Առաքելոց 5.34, 22.3: 

Ավագ երեքշաբթի օրվա թեման՝  «Ի՞նչ էր խաչը հույների համար», հատված՝ Գործք Առաքելոց 26:

Ավագ չորեքշաբթի օրվա թեման՝ «Ի՞նչ էր խաչը կանանց համար», հատված՝ Հովհ19.25-30, 20.1-18, Մատթ27.19 :

Ավագ հինգշաբթի օրվա թեման՝ «Ի՞նչ էր խաչը աշակերտների համար», հատված՝ Մարկ 8.29-34:

Ավագ ուրբաթ օրվա թեման՝ «Ի՞նչ էր խաչը Պողոսի համար», հատված՝ ԱԿորնթ․ 1.23-24: