Ամառային ճամբարներ Հանքավանում եվ Շուշիում

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին (ՀԱԵ) և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունն արդեն երկար տարիներ է  ՀԱԵ-ի, ինչպես նաեւ անապահով ընտանիքների մանուկների, պատանիների եւ երիտասարդների ամառային հանգիստը կազմակերպում են Հանքավանի «ՇԻԻՆ Շողիկ» եւ Շուշիի «Պետրոսյան» ճամբարներում: Ճամբարները քրիստոնեական են, հետևաբար, ակտիվ հանգստին զուգահեռ ճամբարականները սերտում են նաև Սուրբ Գիրքն ու ճանաչում Աստծո Խոսքը:

2019թ.-ի ճամբարային շրջանը կսկսվի հուլիսի 1-ից և կտևի մինչև օգոստոսի 18-ը:

Հանքավանի «ՇԻԻՆ Շողիկ» ճամբար

Մանկական ճամբարի հերթափոխերը.

1-ին հերթափոխ՝ հուլիսի 1-ից հուլիսի 8-ը

2-րդ հերթափոխ՝ հուլիսի 8-ից հուլիսի 15-ը

3-րդ հերթափոխ՝ հուլիսի 15-ից հուլիսի 22-ը

4-րդ հերթափոխ՝ հուլիսի 22-ից հուլիսի 29-ը

Պատանեկան ճամբարի հերթափոխերը.

1-ին հերթափոխ՝ հուլիսի 29-ից օգոստոսի 3-ը

2-րդ հերթափոխ՝ օգոստոսի 3-ից օգոստոսի 8-ը

3-րդ հերթափոխ՝ օգոստոսի 8-ից օգոստոսի 13-ը

Երիտասարդական ճամբար.

Օգոստոսի 13-ից օգոստոսի 18

Շուշիի «Պետրոսյան» ճամբար

Մանկական ճամբարի հերթափոխերը.

1-ին հերթափոխ՝ հուլիսի 1-ից հուլիսի 8-ը

2-րդ հերթափոխ՝ հուլիսի 8-ից հուլիսի 15-ը

3-րդ հերթափոխ՝ հուլիսի 15-ից հուլիսի 22-ը

4-րդ հերթափոխ՝ հուլիսի 22-ից հուլիսի 29-ը

Պատանեկան ճամբարի հերթափոխերը.

1-ին հերթափոխ՝ հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը

2-րդ հերթափոխ՝ օգոստոսի 4-ից օգոստոսի 10-ը

ՀԱԵ-ն եւ ԱՀԱԸ-ն, Հանքավանի եւ Շուշիի ճամբարներին զուգահեռ կազմակերպում են նաև բակային ճամբարներ: