Ամառային համագումար կանանց եվ աղջիկների համար

2019թ.-ի օգոստոսի 18-20-ը Արցախում՝ Շուշիի «Պետրոսյան» ճամբարում, իսկ օգոստոսի 22-24-ը Հայաստանում՝ Հանքավանի «Շիին Շողիկ» ճամբարում տեղի կունենան ՀԱԵ կանանց և աղջիկների համար նախատեսված ամառային համագումարներ՝ «Հոգևոր կյանքդ աճեցրու» թեմայով:  Խոսնակն այս տարի ևս Բեյրութից է՝ Կարինե Չոլակյանը:

Տիկին Կարինեն Ծնունդով Իրանից է: Առաջին կրթությունը ստացել է Թեհրանի համալսարանում, ֆիզիկայի բնագավառում: Այնուհետև քրիստոնեական դաստիարակություն է սովորել է Մերձավոր Արևելքի  Աստվածաբանական համալսարանում: Այժմ աշխատում է Near East Organization-ում՝ որպես հայ կանանց հոգևոր աճի առաջնորդ: Ակտիվ ներգրավված է Բեյրութի ՀԱԵ կանանց ծառայություններում: Ամուսնացած է Բեյրութի Առաջին Ավետարանական եկեղեցու հովիվ վեր. Հրայր Չոլակյանի հետ, ունեն 2 զավակ: