Սուրբ Ծննդյան նվերների փաթեթավորում

Շարունակելով նախորդ տարիների ավանդույթը՝ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին եւ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը հրավիրում են կամավորների, ովքեր ցանկանում են Սուրբ Ծնունդը գունագեղ տոն դարձնել Հայաստանի եւ Արցախի երեխաների համար։ 

Մեր ժրաջան կամավորների օգնությամբ, նախորդ տարիների ընթացքում փաթեթավորել ենք ավելի քան 38 հազար տուփ նվերներ։ Այս տարի եւս նախատեսվում է փաթեթավորել առնվազն 11 հազար տուփ նվերներ, որոնք Սուրբ Ծննդյան տոներին կբաշխվեն Հայաստանի եւ Արցախի ամբողջ տարածքում բնակվող անապահով ընտանիքների երեխաներին։ 

Դիմորդներից ընտրված թիմը հնարավորություն կունենա մասնակցելու այս յուրօրինակ տոնին՝ դեկտեմբերի 16-19։ 
Թիմում ընդգրկվելու վերաբերյալ դիմորդները կտեղեկացվեն հեռախոսազանգով։

Դիմելու համար խնդրում ենք գրանցվել հետեւյալ հղումով՝
https://bit.ly/2LHDNFA

Հասցե՝ Երեւան, Բաղրամյան 18։
Հեռ.՝ +374 99 40 27 57։