Հոկտեմբերի 8-ը Հովիվների գնահատանքի կիրակի է

«Հիշեցե՛ք ձեր առաջնորդներին, որոնք Աստուծո խոսքը խոսեցին ձեզ, նրանց վարքի արդյունքը տեսնելով՝ նրանց հավատին հետեւեցե՛ք»:  Եբրայեցիներին 13.7

Աշխարհի տարբեր երկրներում, տարբեր քրիստոնեական եկեղեցիներ իրենց հոգեւոր առաջնորդներին գնահատելու եւ նրանց համար Աստծուն շնորհակալություն հայտնելու առիթներ են ունենում: Հայ Ավետարանական Համաշխարհային խորհուրդի որոշումով, ՀԱԵ հովիվներին շնորհակալություն հայտնելու առիթ է հոկտեմբերի երկրորդ կիրակին:  ՀԱԵ-ն այդ օրվա պաշտամունքի մի մասը հատկացնում է անցյալ եւ ներկա, գործող եւ հանգստի կոչված հովիվների համար Աստծուն շնորհակալություն հայտնելուն:  Կիրակնօրյա պաշտամունքի այդ բաժինը, սովորաբար, վստահվում է աշխարհական ղեկավարներից որեւէ մեկին: Այս տարի հովիվների գնահատանքի կիրակին հոկտեմբերի 8-ին է: