Քայլերթ դեպի Ծիծեռնակաբերդ

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին եւ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունն այս տարի` ապրիլի 24-ին ևս, քայլերթով բարձրանալու են Ծիծեռնակաբերդ՝ հարգելու հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Քայլերթը սկսվելու է ժամը 14:00-ին՝ Կիեւյան կամուրջի սկզբնամասում՝ ՍԱՍ սուպերմարկետի առջեւից: