ՀԱԵ-ն հայտարարում է աղոթքի շաբաթ գերիների ու անհետ կորածների համար

Քրիստոսով սիրելի՛ քույրեր և եղբայրներ, մեր երկրի համար այս ծանր օրերին աղոթքն այն մխիթարության ու քաջալերանքի «ջահն» է, որ ամուր պետք է պահենք ու լուսավորենք դեպի ապագա տանող ճանապարհը` Աստծո կամքով։ Արցախյան պատերազմի օրերին աղոթքը կենսակերպ էր դարձել։ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին կոչ է անում չդադարել աղոթել, և այս շաբաթ աղոթքով միաբանվել հատկապես պատերազմի ընթացքում գերեվարվածների ու անհետ կորածների համար, խնդրենք Աստծո կամքը` հավատալով, որ այն հաճելի, բարի և կատարյալ է։ ՀԱԵ֊ն առաջարկում է աղոթքի անհատական ժամերին այս թեման դարձնել առանցքային, իսկ կիրակի օրը` առցանց պաշտամունքի ընթացքում, միաբանվել աղոթքի միասնական ճակատով։ Մինչ այդ, հինգշաբթի օրը, ՀԱԵ հովիվների մասնակցությամբ առցանց «Վերնատունը» ևս նվիրված կլինի այդ թեմային։ Աստված պահապան բոլորիս։