.
Երթ դեպի Ծիծեռնակաբերդ

Հայոց Մեծ Եղեռնից 109 տարի անց՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի բարձունքը հաղթահարողների սրտում մի նոր խոկում ու աղոթք է: Հայոց մեծ եղեռնից 109 տարի անց հայ ժողովուրդը նոր ցեղասպանություն ապրեց. արցախահայությունը կտրվեց արմատից ու անհագ կարոտը սրտում՝ տարագիր դարձավ:

 

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու անդամներն ու Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության աշխատակիցները միասին քայլերթով հասան անմար կրակին, ծաղիկներ խոնարհեցին՝ հարգելով ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը, ու լուռ աղոթքով Աստծո հոգածությանը հանձնեցին այսօրվա հայրենիքը, հայ ժողովրդին ու նոր մարտահրավերները, որոնց ստիպված ենք դիմագրավելու:

 

 «Ահավասիկ Աստված է իմ փրկությունը. ես վստահում եմ և չեմ սարսափի, որովհետև Տեր Աստված է իմ զորությունն ու սաղմոսը։ Նա եղավ իմ փրկությունը»։ (Եսայի 12.2)

Նախորդ
...
X