Սերտողություն երիտասարդ զույգերի համար

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցում գործում են նաեւ սերտուղության առանձին խմբեր երիտասարդ զույգերի համար: Ամիսը երկու անգամ, Հայաստանի տարբեր քաղաքներում ու շրջաններում, տասնյակ ընտանիքներ ուսումնասիրում են Աստծո խոսքը՝ ընտանիքին, կնոջ ու ամուսնու դերերին վերաբերվող հատվածներն Աստվածաշնչից, ինչպես նաեւ ընտանեքան խաղաղությունը, փոխըմբռնումը, միմյանց հանդեպ հարգանքն ու սերը ամրացնող այլ թեմաներ: