Նկարչություն

Հայաստանի տարբեր քաղաքներում ու գյուղերում Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցիներում գործող տարբեր գեղարվեստական խմբակներ կան: Ակտիվ է հատկապես նկարչության խմբակը: ՀԱԵ Նկարչության խմբակներ կան Երեւանում, Աբովյանում, Վանաձորում, Ստեփանավանում, Դիլիջանում, Իջեւանում, Բերդում, Գյումրիում, Սպիտակում, Սիսիանում, որոնցում ընդգրկված երեխաների ու պատանիների թիվը հասնում է 150-ի: Ծրագրային երկու մոտեցում կա.

  1. Սիրողական-ժամանցային: Այս խմբում ընդգրկված են հիմնականում մինչեւ 11 տարեկան երեխաները: Նրանք, ուսուցչի օգնությամբ, կատարում են թեմատիկ աշխատանքներ՝ նկարում ազատ թեմաներով եւ նկարազարդում մանկական հեքիթաներ ու ստեղծագործություններ: Զարգացվում է նրանց ստեղծագործական միտքը:
  2. Մասնագիտական-ուսուցողական: Այս խմբում ընդգրկված են ավելի մեծ տարիքի երեխաներն ու պատանիները: Նրանք, որոշակի ծրագրով, ակադեմիական նկարչություն են սովորում: Զարգացվում են ոչ միայն նրանց ստեղծագործական միտքը, այլեւ նկարչական գիտելիքներն ու կարողությունները:

Առավել հաջողված աշխատանքները ցուցադրության են ներկայացվում:

Խմբակի երեխաների համար հաճախ կազմակերպվում են նաեւ քննարկումներ հայկական եւ համաշխարհային արվեստի վերաբերյալ: