Փայտարվեստ և կավագործություն

Երեւանում եւ Շիրակամուտում կավագործության, իսկ Երեւաում (Հույսի Տուն) եւ Գյումրիում փայտի փորագրության խմբակներ են գործում:

Երկու խմբակների ուսուցողական ծրագրի հիմքում էլ հայկական դեկորատիվ, կիրառական արվեստն է: Խմբակի երեխաները նախ բուսական, կենդանական, երկրաչափական էլեմենտներից կազմված զարդանախշերի էսքիզներն են նկարում, այնուհետեւ դրանք փորագրում են փայտի կամ կավից իրենց պատրաստած առարկաների վրա: Երեխաները, հմուտ մասնագետների օգնությամբ, նաեւ իրենց սեփական մտահաղացումներն ու հորինած զարդանախշերն են փորագրում: Խմբակների սաներն իրենց ձեռքի աշխատանքներով հաճախ մասնակցում են, տարբեր առիթներով կազմակերպվող միջեկեղեցական եւ համայնքային ցուցահանդեսների: