Երգ, պար, թատրոն, ասմունք

Երգի խմբակ գործում է Երեւանի (Հույսի տուն), Արտաշատի, Արմավիրի, Թումանյանի եւ Իջեւանի ՀԱԵ-ում: Այս խմբակի մասնակիցները հիմնականում ընդգրկված են նաեւ եկեղեցու մանկական երգչախմբերում, եւ իրենց ելույթներով զարդարում են ոչ միայն կիրակնօրյա պաշտամունքներն, այլեւ եկեղեցական տարատեսակ մջոցառումները:

Պարել սովորեցնում են Երեւանի (Բաղրամյան 18), Վանաձորի եւ Գյումրիի ՀԱԵ-ում: Պարի խմբակների սաներն իրենց ելույթներով մասնակցում են ՀԱԵ տարբեր տոնակատարություններին, ինչպես նաեւ Սուրբ Ծննդյան եւ Սուրբ Հարության տոներին նվիրված ներկայացումներին ու միջոցառումներին:

Թատրոնի խմբակներ կան Այնթապի, Ալավերդու, Թումանյանի, Արթիկի եւ Սիսանի ՀԱԵ-ում: Այս խմբակի երեխաները սովորում եմ բեմական խոսք, թատերական հմտություններ, եւ մասնակցում են տոնական եւ ամառային ճամբարների ընթացքում կազմակերպվող տարբեր միջոցառումների ու ներակայցումների:

Վանաձորի ՀԱԵ-ում երեխաներն իրենց ուժերը փորձում են նաեւ ասմունքի ոլորտում: Այստեղ գործող ասմունքի խմբակ մեկ տասնյակից ավելի երեխա է հաճախում: