Սպորտ

Առավել ակտիվ են ֆուտբոլի խմբակները: Վանաձորում, Ալավերդիում, Թումանյանում եւ Իջեւանում գործող խմբակների սաները ոչ միայն մարզվում են ամբողջ տարվա ընթացքում, այլեւ մասնակցում են ՀԱԵ գավաթի խաղարկությանը: Եզրափակիչ անցած թիմերը պարգեւատրվում են, իսկ հաղթողն արժանանում է գավաթին:

Ֆուտբոլից բացի ՀԱԵ այլ սպորտային խմբակներ էլ ունի: Գյումրիում՝ կարատեի, իսկ Թումանյանում թենիսի խմբակներ են գործում: