Դիզայնի խմբակներ կան Արտաշատի եւ Գյումրիի Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցում: Դասերի ընթացքում խմբակի մասնակիցները սովորում են ազգային խոհանոցի առանձնահատկությունները, սեղանի ձեւավորման գաղտնիքները, ինչպես նաեւ տիրապետում են տարբեր նյութերից տարատեսակ իրեր պատրաստելու հմտություններին: