ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

 Սուրբ Ծնունդը Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցում նշվում է հատուկ խանդավառությամբ: Հայաստանի եւ Ղարաբաղի տարբեր քաղաքներում եւ գյուղերում ինչպես կիրակնօրյա ու պատանյաց խմբեր հաճախող երեխաների, այնպես էլ միայն այդ օրը հրավիրված մանուկների ու պատանիների համար յուրահատուկ տոնական միջոցառում է կազմակերպվում: Բեմադրությունների, երգերի ու պատմությունների միջոցով Հիսուսի ծննդյան բարի լուրն է ավետվում, իսկ վերջում երեխաները նվերներ են ստանում: Ամեն տարի, ընդհանուր առմամբ, մոտ 10 000 երեխա է մասնակցում տոնական միջոցառմանը, որպես կանոն նրանց մեծ մասը տուն է վերադառնում Ձմեռ Պապից ու Ձյունանուշից ստացած նվերներով: