ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը քրիստոնեության անկյունաքար համարվող տոնն է: Հայաստանյայց Ավետարանական եկեղեցում Սուրբ Հարության տոնին նախապատրաստվում են ամենայն պատասխանատվությամբ: Ավագ շաբաթվա ընթացքում ամեն օր պաշտամունքներ են լինում, որոնք ուղեկցվում են Աստվածաշնչյան սերտողություններով: Հարության տոնին միասնական պաշտամունքից բացի, մանուկներն ու պատանիները առիթ են ունենում Հիսուսի Հրաշափառ Հարության լուրն իմանալ տոնական միջոցառման ընթացքում: Ամեն տարի մոտ  5000` մանուկ, պատանի ու մեծահասակ է մասնակցում Սուրբ Հարության տոնին: