Ամենամյա Երիտասարդական համագումար

ՀԱԵ տարբեր քաղաքների ու շրջանների երիտասարդների համար տարին մեկ անգամ՝ 1 կամ 2 օրորվ, համագումար է կազմակերպվում : Երիտասարդների շրջանում նախապես արված հարցումների հիման վրա ընտրված թեմաներով զեկուցումներ, Աստվածաշնչյան պատգամներ ու սերտողություններ են պատրաստվում: Համագումարի ընթացքում երիտասարդները հնարավորություն են ունենում միմյանց հետ շփվելու, աղոթելու եւ Աստծո խոսքի շուրջ հաղորդակցվելու: Փորձառու առաջնորդների ջանքերով երիտասարդների առօրյան հետաքրքիր է դառնում ոչ միայն քննարկվող թեմաների, այլեւ հատուկ մտածված ժամանցի՝ խաղերի, մրույթների ու այլ հետաքրքիր նախաձեռնությունների շնորրհիվ: Սյունիքի մարզի եւ Արցախի ՀԱԵ երիտասարդների համար նույն ծրագրով առանձին համագումար է կազմակերպվում Գորիսում: