Մանկապատանեկան Ֆուտբոլի մրցաշար

Յուրաքանչյուր տարի՝ մայիսի առաջին կեսին, ՀԱԵ գործող մանկապատանեկան ֆուտբոլի 6 թիմերը մասնակցում են ֆուտբոլի մրցաշարին, որն ավանդաբար կազմակերպվում է Վանաձորում՝ ՀԱԵ մարզադահլիճում: Թեեւ թիմերը ֆուտբոլի են, բայց մրցաշարը, դահլիճային պայմաններում, անցկացվում է ֆուտզալի սկզբունքներով: Հաղթող թիմն արժանանում է գավաթի եւ դիպլոմի, իսկ մրցաշարի ընթացքում աչքի ընկած լավագույն դարպասապահը, ռմբարկուն եւ հարձակվողն արժանանում են մրցանակների: Հաղթող թիմը նաեւ, արտոնյալ կարգով, ամեն տարի մասնակցում է ՀԱԵ եւ ԱՀԱԸ ամառային ճամբարներին ու խաղում ճամբարի հավաքականի հետ: