Մշակութային մասնագետների վերապատրաստում

Տարին երկու անգամ Երեւանում կամ Հայաստանի մշակութային հարուստ ժառանգություն ունեցող որեւէ այլ քաղաքում, ՀԱԵ մշակութային խմբակների մասնագետների համար կազմակերպվում են վերապատրաստման դասընթացներ: Բացի մեթոդական դասախոսություններն ու գործնական պարապմունքները, մշակութային խմբակների մասնագետները հնարավորություն են ուենում նաեւ այցելելու որեւէ մշակութային օջախ՝ թանգարան, պատկերասրահ, վայրեր որտեղ պեղումներ կամ հետազոտություններ են տեղի ունենում: ՀԱԵ քրիստոնեական դաստիարակության բաժինը վստահ է, որ գիտելիքով ու փորձառությամբ հարուստ մասնագետները շատ ավելի արդյունավետ կարող են իրենց արվեստն ու արհեստը սովորեցնել երեխաներին: