Աստվածաշնչյան գիտելիքների մրցույթ

Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու Քրիստոնեական Դաստիարակության  բաժինը, տարին մեկ անգամ, հատուկ մրցույթի միջոցով ստուգում է պատանիների Աստվածաշնչյան գիտելիքներն ու խրախուսում նրանց, որպեսզի ավելի շատ կարդան: Այս օրինակ մրցույց իրականացվում է 2003թ.-ից սկսած, բայց միայն Երեւանի ՀԱԵ համայնքների պատանիների համար: Առաջին անգամ 2011թ –ի Ապրիլի 30-ին մրցույթին մասնակցեցին նաեւ Վանաձորի և Գյումրու պատանիները:                                                                                             2014 թվականից սկսած մրցույթներ են  կազմակերպվում Հայաստանի մարզերում և Արցախում գործող Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու պատանեկան խմբերի միջև, իսկ եզրափակիչ փուլը կազմակերպվում է Երևանում: