«Պետրոսյան» ճամբար, Շուշի

Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու և Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության «Պետրոսյան» ճամբարը գտնվում է Արցախի պատմական Շուշի քաղաքում՝ Ղազանչեցոց 7ա հասցեում, որտեղ, 2003թ.-ից սկսած, ամեն տարի իրենց ամառային հանգիստն են վայելում սոցիալապես անապահով ընտանիքների և ՀԱԵ համայնքի երեխաները, պատանիներն ու երիտասարդները՝ շուրջ 600 հոգի: Այստեց հյուրընկալվում են երեխաներ ոչ միայն Արցախի տարբեր բնակավայրերից (Ասկերան, Ստեփանակերտ եւ այլն), այլեւ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս, Կապան եւ Սիսիան քաղաքներից: Ճամբարում հատուկ ուշադրություն է դարձվում մասնակիցների ֆիզիկական եւ հոգեւոր դաստիարակությանը: Ամեն օրը հագեեցած է մշակութային, սպորտային, հայրենասիրական, ուսուցողական, կրթական եւ քրիստոնեական դաստիարակության բազմաթիվ հետաքրքիր ծրագրերով: Երեխաների ճամբարային հանգիստն ապահովում են փորձառու մանկավարժները, բժիշկները, խոհանոցի եւ տեխնիկական սպասարկման համապատասխան մասնագետները: