«Շիին Շողիկ» ճամբար, Հանքավան

Հանքավանի գեղատեսիլ բնության մի գողտրիկ անկյունում է գտնվում «Շիին Շողիկ» ճամբարը (ՀՀ Կոնայքի մարզ, Հանքավան, գ. Փյունիք):  Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության ֆինանսավորմամբ Հայաստանյայաց Ավետարանական Եկեղեցու Քրիստոնեական Դաստիարակության բաժինը 1991թ.-ից սկսած մշակում, կազմում եւ իրականություն է դարձնում հարյուրավոր երեխաների  ամառային անմոռանալի հանգիստը: Ճամբարի մասնակիցների քարտեզը բավականին ընդգրկուն է՝ Երեւան, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան, Դիլիջան, Արզնի, Ծաղկաձոր, Հանքավան: Ամեն տարի այս ճամբարում իրենց ամառային հանգիստն են անցկացնում ավելի քան 1500 մանուկ, պատանի ու երիտասարդ: Ճամբարականները հնարավորություն են ունենում ստեղծագործելու, տարբեր մշակութային ու հայրենասիրական ծրագրերի մասնակցելու, բայց ամենակարեւոր եւ առանցքային նպատակը՝ քրիստոնեական դաստիարակությունն է: Ճամբարային հանգստի օրերին մասնակիցները, վերապատրաստավծ ուսուցիչների օգնությամբ, սերտում են Սուրբ Գիրքը, սովորում Աստվածաշնչյան ճշմարտությունները: 

Ճամբարականները տուն են վերադառնում կոփված, առույգ, ուրախ տրամադրությամբ: Ծնողները հաճախ փաստում են, որ իրենց երեխաները ճամբարից հետո ավելի հնազանդ են, օգնող, ներող, բարի, ճաշից ու քնելուց առաջ շնորհակալություն են հայտնում Աստծուն: Երեխաները սկսում են կիրառել սիրո և ընկերային հարաբերության այն չափանիշները, որոնք սովորում են աստվածաշնչյան շարունակական պատմությունների հերոսների կյանքից: