Բակային ճամբարներ

Ամառային արձակուրդի օրերին Հայաստանի եւ Արցախի ավելի քան 45 բնակավայրերում՝ Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցիներում, Ամերիկայի Հայ Ավետարանական ընկերակցության ֆինանսավորմամբ կազմակերպվում են անեւ բակային ճամբարներճամբարներ, որոնց ամեն տարի մասնակցում է մոտ 4500 մանուկ: Բակային ճամբարում երեխաները չեն գիշերում: Առավոտյան գալիս են, նախաճաշում, մասնակցում ծրագրով նախատեսված սպորտային, մշակութային, ինտելեկտուալ, եւ կրթադաստիարակչական այլ միջոցառումների, սերտում են Սուրբ Գիրքը, իսկ երեկոյան վերադառնում են տուն: