Մանուկների տոնը մարզերի ՀԱԵ-ում

Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշեցին նաեւ Հայաստանի տարբեր մարզերի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցիներում:

Գյումրիում տոնախմբությունը կազմակերպվել էր Թատերական հրապարակում՝  ՀԱԵ Գյումրու ծառայողների, ԱՀԱԸ Գյումրու գրասենյակի և Գյումրու ցերեկային կենտրոնի աշխատակիցների ջանքերով: Տոնին մասնակցում  էին կիրակնօրյա դպրոցի սաները, ԱՀԱԸ Գյումրու գրասենյակի գրեթե բորոլ խմբակների՝ դիզայնի, նկարչության, պարի և  թատերական խմբակի, ինչպես նաեւ ցերեկային կենտրոնի սաները:

Շուրջ 200-ից ավելի երեխաներ մի քանի ժամով տեղափոխվեցին հեքիաթային մի մոլորակի վրա, որտեղ պարեցին, նկարեցին,  խաղացին  իրենց սիրելի խաղերը, մասնակցեցին տարբեր մրցույթների և ստացան քաջալերական զովացուցիչ պաղպաղակներ, կավճանկարչության միջոցով պատկերեցին, թե ինչ  է խաղաղությունը, ընկերությունը, ընտանիքը: Վայելեցին իրենց առաջնորդների սերը և ջերմությունը, ովքեր իրենց  հետ մանկացել և անկախ իրենցից ինտեգրվել  էին մանկական բարի և ջինջ «Մոլորակը»:

Երեխաների պաշտպանության միջազգային օրը անմոռանալի էր նաեւ ՀԱԵ Վանաձորի եւ Իջեւանի մանուկների համար: