Հարգանքի տուրք ցեղասպանության զոհերին

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու հովիվները, ծառայողները, համայնքի անդամներն ու Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության աշխատակիցները հայոց ցեղասպանության 106-ամյա տարելիցին իրենց հարգանքի տուրքը մատուցեցին 1,5 միլիոն անմեղ նահատակների հիշատակին: Ապրիլի 25-ին ՀԱԵ և ԱՀԱԸ ներկայացուցիչները քայլերթով այցելեցին  ցեղասպանության հուշարձան, ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին անմար կրակի շուրջ և Հայր Մեր աղոթքը բարձրացրին առ Աստված: