«Արի ու տես»՝ կանանց համագումար Ծաղկաձորում

Հյուսիսային Ամերիկայի ՀԱԵ միության արեւելյան թեւի կանանց ներկայացուցիչ Սիլվա Խոշաֆյանի նախաձեռնությամբ, հունիսի 14-16-ը, Ծաղկաձորում տեղի ունեցավ «Արի ու տես» խորագիրը կրող կանանց համագումար: Մասնակիցները հայաստանի տարբեր շրջանների ՀԱԵ կանանց ծառայությունների ավագնները, պատասխանատուներն ու երիտասարդ ծառայողներն էին, համագումարին հրավիրված էին մասնակցելու նաեւ սիրիահայերի Հոգեւոր Եղբայրակցություն եւ Եղվարդի Եկեղեցասիրաց Եղբայրակցություն համայնքների կանայք: Երեք օրվա ընթացքում, թվով 114 կին, խոսնակներ Սիլվա Խոշաֆյանի, Լուիզա Քարաքաշյանի, Մարինե Իսրայելյանի եւ Ինա Ավակովայի միջոցով լսեցին ու քննարկեցին թեմաներ, որոնք վերաբերվում էին ծառայությունների ու կյանքի ընթացքում տարատեսակ դժվարություններն ու փոթորիկները հաղթահարելուն: «Կա հույս փոթորիկի ժամանակ» սա էր այն գլխավոր պատգամը, որը համագումարի կանանցից յուրաքանչյուրն իր հետ տուն տարավ որպես կյանքի ու հետագա ծառայության փարոս: