ՀԱԵ կանանց ամենամյա համագումար Հանքավանում

Հունիսի 3-5 Հանքավանի «ՇԻԻՆ Շողիկ» Ճամբարում տեղի ունեցավ ամենամյա համագումար ՀԱԵ կանանց համար: Համագումարի մասնակիցները Հայաստանի տարբեր մարզերից 25-55 տարեկան կանայք էին, մոտ 150 հոգի: Համագումարի թեման վերնագրված էր. “Հունձքն առատ է” (Մատթեոս 9:37) :

Ամեն օր համագումարի մասնակիցները Աստծո առատ հունձքի մասին սովորեցին տարբեր թեմաներ սերտելով: Առաջին օրվա բանախոսը՝ Քրիստինա Սիմոնյանը, կանանց հետ խոսեց «Ինչու՞ ես» թեմայով, պարզաբանելով, թե ին ինչու՞ պետք է Տիրոջ վերջին պատվերը լինի յուրաքանչյուր հավատացյալի առաջին նպատակը:

Համագումարի երկրորդ օրվա բանախոսը Իննա Ավակովան էր, նա խոսեց «Ու՞ր են պտուղներդ» թեմայով, եւ կանանց ներկայացրերց, որ ոչ միայն խոսքը, այլ նաև հավատից փոխված կյանքը և ճիշտ ապրելակերպը ուրիշին կարող են առաջնորդել դեպի Քրիստոսը: 

Համագումարի վերջին օրը Մարինե Իսրայելյանը կարծես կոչ ուղղեց. «Փխրեցրու՛ հողը»: Բանախոսը կանանց հորդորեց որպեսզի  նախապատրաստեն այն հողը, որտեղ պատրաստվում ես ցանել Խոսքի սերմը: