«Զարթոնք» երգչախմբի ելույթը մայիսի 28-ին (տեսանյութ)

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու եւ Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության Վանաձորի մանկապատանեկան «Զարթոնք» երգչախմբի սաները, Անահիտ Մինասյանի ղեկավարությամբ, հայրենասիրական երգերի, ազգային պարերի ու ասմունքի միջոցով Վանաձորցիներին պատմեցին մայիսյան հաղթանակների, հայի ոգու արիության ու խաղաղ հայրենիքի երազանքի մասին:  «Զարթոնքի» ելույթին անդրադարձել է նաեւ Վանաձորի ՄԻԳ հեռուստաընկերությունը: