.
Սուրբ Ծննդյան նվերները պատրաստ են

Գրեթե 4 օր, մոտ 100 կամավորի ժրաջան ծառայություն և Սուրբ Ծննդյան 12000 նվերներ պատրաստ են ուղևորվելու Հայաստանի և Արցախի ավելի քան 30 բնակավայրեր, այդ թվում և սահմանամերձ գյուղեր: Երկար տարիներ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) նախաձեռնությամբ, Մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան Բարի Լուրը Հայաստանի և Արցախի հազարավոր մանուկների համար յուրահատուկ է դառնում նաև նվերների շնորհիվ: Գրենական պիտույքներով, հիգիենիկ պարագաներով ու տարբեր տեսակի խաղալիքներով լցված պարկերն օրեր անց  անապահով ընտանիքների  երեխաներին կբաժանվեն ՀԱԵ Սուրբ Ծննդյան միջոցառումների ընթացքում: Վերջին մի քանի տարիներին  ԱՄՆ-ից նվերները ձեռք բերելու, այն Հայաստան տեղափոխելու և փաթեթավորման ամբողջ գործընթացը կազմակերպելու ծառայությունն իրականացնում է Ալ Ջիբիլյանը: Այս տարի նրա հետ ԱՄՆ-ից Հայաստան են ժամանել նաև 7 կամավորներ, ովքեր մասնակցել են նվերների փաթեթավորման ողջ ընթացքին: Կամավորները համոզված են, որ  Փրկչի Ծննդյան Ավետիսը լսող երեխաներին այդ նվերները կհիշեցնեն Աստծո սիրո, ողորմության ու հոգատարության մասին:

 

Նախորդ
...
X