.
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Մայր և դուստր

Կարեւորելով ընտանիքում ծնողավարության դերը ՀԱԵ-ն նոր ծառայություն է սկսելու եկեղեցու համայնքի ընտանիքների համար: Հաշվի առնելով սեռային առանձնահատկությունները, ինչպես նաեւ մայրերի եւ դուստրերի փոխհարաբերությունները ամրապնդելու նպատակով, նրանց համար սեմինարների եւ Աստվածաշնչյան սերտողությունների շարք է նախապատրաստվում: 

Տղամարդկանց ծառայություն

ՀԱԵ տղամարդկանց համար առանձին սերտողության խմբեր են գործում, որտեղ  նրանք սովորում են իրենց դերի եւ առաքելության մասին Սուրբգրային ուսուցումները, աղոթում են միասին ու սերտում հոգեւոր կյանքին վերաբերվող թեմաներ: Տղամարդկանց համար ժամանակ առ ժամանակ նաեւ համագումարներ, էքսկուրսիոն ծրագրեր ու այլ հատուկ միջոցառումներ են կազմակերպվում:

Կանանց ծառայություն

 ՀԱԵ կանանց համար առանձին սերտողության խմբեր են գործում, որտեղ ՀԱԵ անդամ կանայք սովորում են Աստվածահաճո եւ առաքինի կնոջ մասին ուսուցումները: ՀԱԵ 20 համայքներում այդպիսի խմբեր կան: Կանանց համար ժամանակ առ ժամանակ նաեւ համագումարներ, էքսկուրսիոն ծրագրեր են կազմակերպվում: 2016 թվականիս սկսած ՀԱԵ Երեւանի տիկնայք մասնակցում են նաեւ Համաշխարհային Աղոթքի Օրվան:

Զույգերի ծառայություն

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցում գործում են նաեւ սերտուղության առանձին խմբեր երիտասարդ զույգերի համար: Ամիսը երկու անգամ, Հայաստանի տարբեր քաղաքներում ու շրջաններում, տասնյակ ընտանիքներ ուսումնասիրում են Աստծո խոսքը՝ ընտանիքին, կնոջ ու ամուսնու դերերին վերաբերող հատվածներն Աստվածաշնչից, ինչպես նաեւ ընտանեքան խաղաղությունը, փոխըմբռնումը, միմյանց հանդեպ հարգանքն ու սերը ամրացնող այլ թեմաներ: