.
Ծառայություններ

Քրիստոնեական դաստիարակության բաժինն իրականացնում է մանկապատանեկան, երիտասարդական ծառայություններ Հայաստանի ավելի քան 24 և Արցախի 4 բնակավայրերում։

 

Մանկական ծառայություն

Հայաստանում և Արցախում ՀԱԵ ՔԴ կողմից իրականացվող մանկական ծառայություններին մասնակցում են ավելի քան 2300 մանուկներ։ Տեղական եկեղեցիների ուժերով կազմակերպվող մանկական պաշտամունքներին մանուկները երգում են փառաբանության ուրախ երգեր, լսում են Աստվածաշնչյան պատմություններ, որոնց միջոցով ճանաչում են Աստծուն և սովորում են Աստծո խոսքը, ինչպես նաև խաղում են ակտիվ և հետաքրքիր խաղեր, պատրաստում են ձեռային աշխատանք, որի միջոցով էլ ավելի են ամրամնդում տվյալ օրվա աստվածաշնչյան պատմությունը։

 

Պատանեկան ծառայություն

Հայաստանում և Արցախում ՀԱԵ ՔԴ կողմից իրականացվող պատանեկան ծառայություններին մասնակցում են շուրջ 780 պատանիներ։ Ծառայության նպատակն է օգնել պատանիներին ձևավորել քրիստոնեական արժեհամակարգ, լինել եկեղեցու և հայրենիքի նվիրյալ զավակներ։ Ծառայությունների ընթացքում պատանիները հնարավորություն են ունենում իրենց հուզող հարցերի պատասխանները գտնել ըստ Աստծո խոսքի և իրենց մտածելակերպն ու չափանիշները ձևավորել աստվածաշնչյան չափանիշների հիման վրա։

 

Երիտասարդական ծառայություն

Հայաստանում և Արցախում ՀԱԵ ՔԴ կողմից իրականացվող երիտասարդական ծառայություններին մասնակցում են շուրջ 350 երիտասարդներ։ Այս ծառայության կարևորությունը կայանում է նրանում, որ երիտասարդներն են եկեղեցու ուժը։ Երիտասարդական ծառայությունների ընթացքում, երիտասարդները հնարավորություն են ունենում քննարկումների և բանավեճերի միջոցով բարձրացնել իրենց հուզող հարցերը, խնդիրները և գտնել աստվածաշնչյան պատասխաններ և լուծումներ։

 

Աշակերտաց խումբ

ՀԱԵ ՔԴ բաժինը կարևորում է նաև աշակերտներ պատրաստելու խնդիրը, քանի որ սա նաև Հիսուս Քրիստոսի պատվերն է․ «Գնացե՛ք և ամբողջ աշխարհով մեկ աշակերտներ պատրաստեք»։ Աշակերտաց խմբի մասնակիցները Հայաստանում և Արցախում շուրջ 300 են։ Փոքր խմբերով հանդիպումները հնարավորություն են տալիս էլ ավելի մանրամասն և ուշադրությամբ սերտել Աստծո Խոսքը և պատրաստակամ լինել իրենց սովորածը մյուսներին փոխանցել։ Այս ծառայության միջոցով են ձևավորվում ՀԱԵ ապագա ծառայողները։

 

Պատրաստվողների խումբ

Աշակերտաց խմբի ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցներն անցնում են իրենց պատրաստման հաջորդ փուլը՝ պատրաստվում են լծվել ծառայության։ Այս փուլում նրանք սովորում ես Քրիստոնեական դաստիրակության պատմություն, մանկավարժություն և մեթոդիկա։

 

Մշակութային խմբակներ

ՀԱԵ ՔԴ բաժնին կից գործում են նաև տարբեր մշակութային խմբակներ՝ նկարչություն, փայտամշակում, գոբելեն, ֆուրշետհելունագործություն և այլն, որոնց մասնակցում են 200 մանուկներ և պատանիներ։ Նրանց մեծ մասը հաճախում են նաև կիրակնօրյա և պատանեկան ծառայություններին։ Խմբակների նպատակն է երեխաներին սովորեցնել տարբեր հմտություններ և այս խմբակների միոջով ավետարանչություն անել։ Շատ երեխաներ նման խմբակների միջոցով են սկսել հաճախել եկեղեցի։

 

Սպորտային ծառայություն

Սպտորտային ծառայությունը նպատակ ունի ՀԱԵ եկեղեցիներում կազմակերպել տարբեր սպոտրային միջոցառումներ, մրցումներ։ Նման միջոցառումներին հիմնականում ընդգրկվում են պատանի և երիտասարդ տղաները։ Այս ծառայությունը հնարավորություն է տալիս թե՛ ավետարանչության և թե՛ հնարավորություն տալ երիտասարդներին և պատանիներին ակտիվ մասնակցություն ունենալ եկեղեցու ծրագրերին։

 

Տարեկան միջոցառումներ

ՀԱԵ ՔԴ բաժինը տեղական եկեղեցիների ուժերով ամեն տարի կազմակերպում է Սբ․ Ծննդյան և Հարության տոնին նվիրված միջոցառումներ։ Ամեն տարի Սբ․ Ծննդյան միջոցառումների համար ՀԱԵ կամավորների ջանքերով փաթեթավորվում է ավելի քան 12 000 նվեր։ Հայաստանի և Արցախի 46 բնակավայրերում կազմակերպվում է 75 միջոցառումներ, որոնց ընթացքում մասնակիցները լսում են Հիսուս Քրիստոսի ծննդյան պատմությունը, իսկ վերջում մանուկները ստանում են իրենց համար նախատեսված նվերները։ Հայաստանի և Արցախի շուրջ 28 բնակավայրներում կազմակերպվում են շուրջ 32 Հարության տոնի միջոցառումներ, որոնց մասնակցում են 3000 մանուկներ և պատանիներ։

 

Համագումարներ

ՀԱԵ ՔԴ բաժինը տարվա ընթացքում կազմակերպում է մեկօրյա համագումարներ Հայաստանում և Արցախում։ Համագումարներին մասնակցում են ՀԱԵ պատանիները, երիտասարդները, աշակերտաց և պատրաստվողների խմբերը։ Նման հանդիպումները հնարավրություն են տալիս Հայաստանի և Արցախի ՀԱԵ սաներին միաբանավել Աստծո Խոսքի շուրջ, հաղորդակցվել, նոր ընկերներ ձեռք բերել և ինչու չէ, նաև հաճելի ժամանակ անցկացնել և նոր ուժերով վերադառնալ իրենց եկեղեցիները։

 

Ամառային հանգստի ճամբարներ

ՀԱԵ ՔԴ բաժինը ԱՀԱԸ հետ համատեղ ամեն տարի իրականացնում է ամառային հանգստի ճամբարներ Հանքավանի «ՇԻԻՆ Շողիկ» ճամբարում։ Ճամբարներին մասնակցում են շուրջ 720 մանուկ, 510 պատանի և 180 երիտասարդ։ Ճամբարներն ավետարանչության մեծ հնարավրություն են տալիս և շատ մանուկներ, պատանիների ու երիտասարդներ սկսել են եկեղեցի հաճախել ճամբարներից հետո։

 

Բակային ճամբարներ

ՀԱԵ ՔԴ բաժինը տեղական եկեղեցիների ուժերով իրականացնում է բակային ճամբարներ մանուկների և պատանիների համար։ Հայաստանի և Արցախի 42 բնակավայրերում կազմակերպվում է 50 բակային ճամբարներ, որին մասնակցում են ավելի քան 5000 մանուկներ և պատանիներ։ Բակային ճամբարները կազմակերպվում են ոչ միայն ՀԱԵ սաների համար, այլ նաև սահմանամերձ գյուղերում, որտեղ բնակվող փոքրիկները հնարավրություն են ունենում լսել Աստծո մասին և իրենց կյանքի տարբեր դժվարությունների ժամանակ վստահել Աստծուն։ Բակային ճամբարները ուրախություն և ժպիտ են բերում բոլոր մասնակիցներին, քանի որ հետաքրքիր և հագեցած են դարձնում նրանց ամառային հանգիստը։

 

Սեմինարներ

ՀԱԵ ՔԴ բաժնի աշխատակիցները տարվա ընթացքում տարբեր սեմինարներ և հանդիպումներ են կազմակերպում ՀԱԵ ՔԴ ծառայողների համար։ Սեմինարներն ու հնադիպումները լինում են ինչպես միասնական, այնպես էլ տարածաշրջանային, որոնց նպատակն է միաբանել ծառայողներին, օգնել նրանց հմտանալ տարբեր բնագավառներում, ծառայել մեկ նպատակի։

 

Տպագրություն

ՀԱԵ ՔԴ բաժինը իրականացնում է նաև տպագրական աշխատանքներ։ Տարեկան 4 անգամ տպագրվում է «Շողիկ» մանկապատանեկան հանդեսը, որն իր մեջ ընդգրկում է հոգևոր և մշակութային նյութեր, գործնական աշխատանքներ, խաղեր։ «Շողիկ»-ն ունի նաև կայքէջ՝ shoghik.am:  Տարվա ընթացքում տպագրվում են նաև մանկական, պատանեկան և երիտասարդական դասաշարեր։