.
ՊԱՏՎԱԿԱՆ Է ՏԻՐՈՋ ԱՌՋԵՎ ԻՐ ՍՈՒՐԲԵՐԻ ՄԱՀԸ. հիշատակի պաշտամունք

Ստեփանավանում՝ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցում(ՀԱԵ), տեղի ունեցավ հիշատակի պաշտամունք նվիրված այդ եկեղեցին 13 տարի հովված Վեր. Արա Օչինյանի ու նրա տիկնոջ վաղաժամ մահվան 10-րդ տարելիցին: Ուղիղ 10-ը տարի առաջ՝ օգոստոսի 15-ին, ՀԱԵ-ն վերջին հրաժեշտը տվեց Վեր. Արա Օչինյանին, ժամեր անց մահացավ նրա կինը:

2006թ.-ի օգոստոսի 12-ին Դիլիջան-Վանաձոր ավտոմայրուղում գազատար ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով զոհվեցին եւ վիրավորվեցին ճանապարհի այդ հատվածով երթեւեկող մեքենաների ուղեւորները: Նրանց թվում էին նաեւ ՀԱԵ Ստեփանավանի հոգեւոր հովիվ Վեր. Արա Օչինյանն ու նրա կինը՝ Վալյա Օչինյանը: Վթարից հետո նրանք տեղափոխվեցին Երեւան եւ մահացան ժամերի տարբերությամբ: Վեր. Արա Օչինյանը 38 տարեկան էր, կինը՝ 36: Նրանց երկու մանկահասակ դուստրերի խնամակալությունը ստանձնեց վերապատվելիի եղբայրը՝ Վեր. Սարգիս Օչինյանը:

Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցին մեծ կորուստ ունեցավ, որի ցավը չի ամոքվում անգամ 10-ը տարիների հեռավորությունից: Վերապատվելի Արա Օչինյանն Աստծուն ու իր կոչմանը նվիրված մարտիկ էր, որի հոգեւոր ծառայությունն ու վկայությունը օրհնություն էր թե՛ Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու, եւ թե՛ նրան շրջապատող մարդկանց համար: Իսկ նրա տիկինը՝ Վալյան, անմնացորդ նվիրված էր ամուսնուն ու ընտանիքին, սիրահոժար մասնակցում էր եկեղեցու ծառայություններին եւ օգնում ամուսնուն հովվական առաքելության մեջ:

Միակ մխիթարությունը Աստծո Խոսքն է. «Երկնքից մի ձայն լսեցի, որ ինձ ասում էր. «Գրի՛ր. Երենաելի են այն մեռելները, որոնք այսուհետեւ Տիրոջով են ննջում: Այո՛, հոգին ասում է, որ իրենց աշխատանքից հանգիստ կառնեն. եւ նրանց գործերը գնում են նրանց ետեւից»:»

Նախորդ
...
X