.
«Վերնատուն» ՀԱԵ հովիվների եվ նրանց կանանց մասնակցությամբ

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու հովիվների «Վերնատուն»-ն այս անգամ նաեւ նրանց կողակիցների մասնակցությամբ էր: Հայաստանի ու Արցախի ՀԱԵ  հոգեւոր հովիվները, օգնականներն ու նրանց կանայք, սեպտեմբերի 5-6-ը ոչ միայն աղոթքի ու Աստծո խոսքի շուրջ խորհրդածության առիթ  ունեցան, այլեւ Վեր. Մկրտիչ Մելքոնյանից սովորեցին եկեղեցում ամսուսնանալ ցանկացող զույգերի հետ պսակադրության արարողությանը նախորդող հանդիպումների, նախաամուսնական խորհրդատվություն անցկացնելու մեթոդների ու ընտանեկան կոնֆլիկտների մեջ հայտնված զույգերի հետ հովվական խորհրդատվություն անցկացնելու սկզբունքների մասին: Ընդհանուր թեմաներից բացի, կանայք, Հուրի Մելքոնյանի օգնությամբ, ծանոթացան  «Աղոթող կնոջ զորությունը» գրքին ու սովորեցին իրենց ամուսինների համար աղոթող կին լինելու օրհնությունների մասին:   

Նախորդ
...
X