ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՄԱՌՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Այնթապում Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին Աստծո զորությամբ գործում է 2005 թ.-ի հոկտեմբերից։ Դրանից առաջ այնթապցի երեք հավատացյալ ընտանիք դիմում են ՀԱԵ խորհրդին՝ խնդրանքով, որ ՀԱԵ-ն ծառայություն սկսի և հովիվ ուղարկի։ Վեր․ Համլետ Կյուրեղյանի առաջարկով ՀԱԵ խորհուրդն Այնթապ ծառայության է ուղարկում Վեր․ Գագիկ Հովհաննիսյանին։ Վերջինս Սուրբ Գրքի սերտողություններ է սկսում ՀԱԵ միությանը դիմած հավատացյալներից մեկի՝ Էդվարդ Համբարձումյանի տանը։ 2006 թ.-ի փետրվարի 1-ից եկեղեցական ծառայությունները սկսում են անցկացվել ԱՀԱԸ-ի կողմից գնված և վերանորոգված եկեղեցաշենքում։ Հովիվը հիմնադրման օրվանից վեր. Գագիկ Հովհաննիսյանն է:
ՀՈՎՎԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Վեր․ Գագիկ Զավենի Հովհաննիսյանը ծնվել է Արարատի մարզի Նշավան գյուղում 1966 թ.-ի նոյեմբերի 6-ին՝ Զավեն և Մարուշ Հովհաննիսյանների բազմազավակ ընտանիքում։ Սովորել և 1984 թ.-ին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը գերազանց առաջադիմությամբ։ Նույն տարում ընդունվել է Երևանի Ժող․ տնտես․ ինստիտուտ, որը հաջողությամբ ավարտել է 1989 թ.-ին։
1989 -1990 թթ.-ին աշխատել է Արևշատի գինու գործարանում՝ որպես գլխավոր հաշվապահի փոխարինող։
1990-1994 թթ.-ին ապրել և աշխատել է ՌԴ Կրասնոդար քաղաքում եղբայրներին պատկանող կոոպերատիվում։
1994 թ.-ին կարոտի կանչով վերադառնում է հայրենիք։ Այստեղ լսելով Ավետարանը՝ ապաշխարում և նվիրվում է Հիսուս Քրիստոսի գործի ծառայությանն Արևշատի Հայ Ավետարանական Մկրտական եկեղեցում՝ որպես երիտասարդական խմբի պատասխանատու։
1996-2000 թթ.-ին շարունակում է ծառայել Նշավանի ՀԱՄԵ-ում՝ որպես հոգևոր պատասխանատու։
1997-2000 թթ.-ին սովորում և ավարտում է ՀԱԵ միությանը պատկանող Աստվածաբանական ակադեմիան (այն ժամանակ ճեմարան)՝ ստանալով աստվածաբանության բակալավրի աստիճան։
2000 թ.-ին Վեր․ Ռընե Լևոնյանի առաջարկությամբ մասնակցում է Արտաշատի ՀԱԵ հիմնադրմանը և կայունացմանը, որտեղ շարունակում է ծառայությունը որպես եկեղեցու հովիվ։
Ձեռնադրվել է 2006 թ.-ի հոկտեմբերին:
2016 թ.-ին կարճ ժամանակով ծառայել է Գյումրու ՀԱԵ-ում, իսկ 2019 թ.-ին ՝ Արտաշատի ՀԱԵ-ում՝ որպես փոխարինող հովիվ։
1997 թ.-ին ամուսնացել է Գայանե Հովհաննիսյանի (Գրիգորյան) հետ, ով այն ժամանակ ծառայում էր որպես ՀԱԵ ՔԴ պատասխանատու։ Աստված օրհնել է նրանց 5 զավակով՝ 3 դուստր և 2 որդի։
ԵԿԵՂԵՑՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՖԻԿ
ՕՐ | ԺԱՄ | ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ |
Երկուշաբթի Ուրբաթ |
8:30-9:00 | Աղոթաժողով |
Երեքշաբթի Ուրբաթ |
15:00-16:00 | Նկարչական խմբակ |
Չորեքշաբթի | 18:00-19:00 | Քույրական և եղբայրական |
Հինգշաբթի | 19:00-20:00 | Երիտասարդաց ծրագիր |
Ուրբաթ | 18:00-19:00 | Սբ․ գրային սերտողություն |
Շաբաթ |
10:00-10:30 12:00-13:30 14:30-15:30 19:00-20:00 |
Աղոթաժողովի ամփոփում Աշակերտաց Պատանյաց Երիտասարդաց |
Կիրակի |
11:00-12:00 13:00-14:30 |
Տերունական պաշտամունք Բարի լուր (մանկական կիրակնօրյա) |