.
Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին Ստեփանավանում

 

ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՄԱՌՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

 

Ստեփանավանը Հայաստանի այն եզակի վայրերից է, որտեղ Ավետարանականություն կա 1910-ական թվականներից: Տարիներ շարունակ, սակայն, բողոքական համայնքը ստիպված է եղել գաղտնի գործել՝ տնային պայմաններում:

       1991թ․-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երկրում հայտարարված խղճի և կրոնական ազատության պայմաններում Հայաստայայց Ավետարանական եկեղեցին (ՀԱԵ) հոգևոր վերածնունդ ապրեց՝ տնային ժողովարանից վերադառնալով եկեղեցական կառույցին։ 

      Ստեփանավանում ՀԱԵ զարթոնքին մեծապես նպաստեց Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) գործունեությունը։ Վերջինս, բարեգործական ծրագրերից զատ՝ մեծ ներդրում ունեցավ ՀԱԵ առաջնորդների վերապատրաստման, քրիստոնեական դաստիարակության աշխատանքների կազմակերպման և համայնքային կյանքի աշխուժացման հարցում։ 1992 թ.-ին ԱՀԱԸ-ն Ստեփանավանում գրասենյակ կառուցեց, որը ժամանակավորապես դարձավ նաև եկեղեցաշենք Հայ Ավետարանական և մկրտական եկեղեցիների հին անդամների ու նորադարձ երիտասարդների, կիրակնօրյա դպրոց՝ մանուկների, պատանիների ու երիտասարդների համար։ Նույն թվականին մեծամասշտաբ ավետարանչություն սկսվեց բակային ճամբարների միջոցով։ 

      Հայաստանում առաջին Հայաստանյայց Ավետարանական եկեղեցաշենքը կառուցվեց հենց Ստեփանավանում, 1998 թ․-ին։ Նոր եկեղեցաշենքը հնարավորություն տվեց, որպեսզի կիրակնօրյա պաշտամունքներն ու ՔԴ ծառայություններն ավելի լայնամասշտաբ դառնան։ 2021 թ.-ի հուլիսի 16-ին, կապիտալ վերանորոգումից հետո տեղի ունեցավ եկեղեցաշենքի վերանվիրման պաշտամունքը:

     ՀԱԵ-ն Ստեփանավանում վերազարթոնքից մինչ օրս հինգ հովիվ է ունեցել․ Վեր. Արա Օչինյան (1993-2006 թթ․), պատ. Կարեն Օչինյան (2006-2007 թթ․) պատ. Խաչատուր Խաչատրյան (2007-2020 թթ․ դեկտեմբեր), վեր. Գևորգ Գասպարյան (2020 թթ․ դեկտեմբեր-ապրիլ), վեր. Հրանտ Բադալյան (2021 թ․ ապրիլի 30-ից մինչ օրս)։ 2025-ից եկեղեցական ծառայություններին, որպես օգնական հովիվ, միացել է նաև պատ. Դավիթ Բաբայանը:

 

            

 

ՀՈՎՎԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Վերապատվելի Հրանտ Բադալյանը ծնվել է 1966 թ.-ին Արարատի մարզի Նշավան գյուղում։ Բարձր առաջադիմությամբ ավարտել է տեղի միջնակարգ դպրոցն ու 1984 թ.-ին ընդունվել Երևանի Սննդի Արդյունաբերության տեխնիկում։ Ծառայել է սովետական բանակում։ Սովորել է նաև «Հայ Բուսակ»  համալսարանում։ Քրիստոսի մասին առաջին անգամ լսել է 1992 թ.-ին՝ քարոզչական արշավների ժամանակ, 6 տարի անց ապաշխարել է՝ կյանքը նվիրելով Աստծուն: 2000 թ.-ին՝ մկրտվելուց հետո,  ծառայել է Արտաշատի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցում՝ որպես հովվի օգնական։ 2001 թ.-ին ընդունվել է Հայ Ավետարանական Աստվածաբանական Ակադեմիա, որը 2005 թ.-ին ավարտելուց հետո  ստանձնել է Արտաշատի ՀԱԵ հոգևոր հովվի պաշտոնը։ 2014 թ.-ից ձեռնադրյալ հովիվ է։ Ժամանակավոր հովվական ծառայություն է իրականացրել նաև Այնթապի և Բերդի ՀԱԵ-ներում։ 2021թ.-ի ապրիլի 30-ից Ստեփանավանում ՀԱԵ հոգևոր հովիվն է: Ամուսնացած է, ունի երեք աղջիկ և երկու թոռնիկ։

 

 

Պատվելի Դավիթ Բաբայանը ծնվել է 1983 թ․-ին Բաքու քաքաղաքում: Միջնակարգ կրթությունը ստացել է Ստեփանավանի թիվ 2 դպրոցում։ 1994թ.-ին սկսել է հաճախել ՀԱԵ Ստեփանավանի կիրակնօրյա դպրոց: 1998թ.-ից սկսել է ծառայել Ստեփանավանի ՀԱԵ Քրիստոնեկան դաստիարակության բաժնում, ինչպես նաև ՀԱԵ կողմից կազմակերպված ամառային ճամբարներում: 2001 թ.-ին մկրտվել է ՀԱԵ-ում: 2001-2003 թթ.-ին ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2005-2007 թթ.-ին սովորել և ավարտել է Հայ Ավետարանական Աստվածաբանական ակադեմիայի Քրիստոնեական դաստիարակության բաժինը: 2007-2011 թթ.-ին սովորել և ավարտել է նույն ակադեմիայի աստվածաբանության բաժինը՝ ստանալով աստվածաբանության բակալավրի որակավորում: 2009թ․-ին ամուսնացել է Կարինե Ղումաշյանի հետ։ 2013 թ.-ին գործնական ուսուցում ու փորձաշրջան է անցել Լիբանանի Հայ Ավետարանական եկեղեցիներում: 2010-2015 թթ.-ին ծառայել է Ստեփանավանում՝ որպես ՀԱԵ օգնական հովիվ: 2015 թ.-ին քարոզչության արտոնություն ու պատվելիի կոչում է ստացել։ 2015- 2023 թթ.-ը  եղել է ՀԱԵ Նոյեմբերյանի հովիվը: 2023 թ․-ից 2 տարի ծառայել է Վանաձորում որպես ՀԱԵ օգնական հովիվ։ 2025թ.-ի սեպտեմբերից ստանձնել է Ստեփանավանում ՀԱԵ օգնական հովվի ծառայությունը: Պատվելի Դավիթ Բաբայանն ունի երկու զավակ:

ԵԿԵՂԵՑՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

ՕՐ ԺԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Երկուշաբթի

 8։30

14:00

 Մենիկ պահ

Տիկնանց ծառայություն

Երեքշաբթի 

 

15:00

16:30 

Պատանյաց ու երիտասարդաց ծրագրերի նախապատրաստում    

Աշակերտաց   

Չորեքշաբթի

17:00

17:30

16:00

Կիրակնօրյա մանկական ծրագրերի նախապատրաստում

Երգչախմբի փորձ

Պաշտամունքի հայտագրի նախապատրաստում

Հինգշաբթի

14:00

15:30

16:00

Սուրբ Գրքի սերտողություն

Աղոթաժողով

Պատրաստվողների խմբի դասընթաց

Ուրբաթ

15:00

Սուրբ Գրքի սերտողություն ծառայողների համար

Շաբաթ 

14:00

18:00

Երիտասարդաց 

Եղբայրական

Կիրակի  

11:00 

13:00

13:00

Տերունական պաշտամունք

Կիրակնօրյա դպրոց մանուկների համար

Հանդիպում մանուկների ծնողների հետ

 

 

 

 

Նախորդ
...
X