.
ՀԱԵՄ-ը Մերձավոր Արեվելքի եկեղեցիների խորհրդի 11-րդ համաժողովում

Տարին մեկ անգամ Մերձավոր Արեւելքի եկեղեցիների խորհուրդը (ՄԱԵԽ) նիստ է գումարում, քննարկելու եւ ընդհանրացնելու քրիստոնյա հարանվանությունների ռազմավարությունը, կոչումն ու տեսիլքը: Այս տարի, 11-րդ գխավոր վեհաժողովը տեղի ունեցավ Երուսաղեմի, Պաղեստինի և Հորդանանի հույն ուղղափառ եկեղեցու պատրիարք Ամենապատիվ Թեոդորոս Երորրդի հրավերով:

Մերձավոր Արևելքի եկեղեցիների խորհրդի 11-րդ նիստը բացվեց «Գոհություն հայտնենք Տիրոջը, քանի որ նա բարի է, նրա ողորմությունը հավիտյան է» կարգախոսով: Համաժողովը համախմբել էր Մերձավոր Արևելքի եկեղեցիների բոլոր 22 քրիստոնեական հարանվանություններին Հորդանանից, Իրաքից, Սիրիայից, Պաղեստինից, Կիպրոսից, Լիբանանից, Եգիպտոսից և Իրանից, ինչպես նաև չորս գլխավոր Արևելյան եկեղեցական ընտանիքիներին և Արևմտյան եկեղեցիների և միջազգային կառույցների այլ մասնակիցների՝ ընդհանուր առմամբ 70 հոգու: ՄԱԵԽ ժողովում Մերձավոր Արևելքի Հայաստանյայց ավետարանական եկեղեցիների միության (ՄԱՀԱԵՄ) պատվիրակության ներկայացուցիչներն էին՝ Վեր. Մգրդիչ Կարագեօզեանը, Վեր. Հարություն Սելիմեանը, տիկին Շաքե Գեոչերեան-Ջեքսոնը: Ասամբլեյաի ռազմավարական կոմիտեին ռազմավարական առաջարկություններ ներկայացրեց Վեր. Հարություն Սելիմյանը:

ՄԱԵԽ-ը ընդունեց 5 ռազմավարական կետեր.

1. ՄԱԵԽ-ը չպետք է փոխարինի եկեղեցիներին իրենց գործունեության մեջ, այլ պետք է աջակցի:

2. ՄԱԵԽ-ը պետք է նպաստի քրիստոնյա-քրիստոնյա եւ քրիստոնյա-իսլամ երկխոսություններին:

3. Պետք է վերանայի ռազմավարությունը, եւ առաքելությունն ու տեսիլքը համահունչ դարձնիի աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին ու հատկապես Միջին Արեւելքի երկրներում տիրող ճգնաժամերին:

4. ՄԱԵԽ-ը պետք է կապ պահպանի ոչ միայն միջին արեւելքի քրիստոնյա եկեղեցիների հետ, այլեւ սփյուռքի եկեղեցիների հետ, քանի որ շատ հավատացյալներ պատերազմի եւ այլ պատճառներով տեղափոխվել են Եվրոպա, Ամերիկա եւ Կանադա:

5. ՄԱԵԽ-ը պետք է դառնա քրիստոնյա համայնքների միասնական ձայնը, շեշտադրելով Միջին Արեւելքում քրիստոնյաների ներկայության կարեւորությունը, քանի որ քրիստոնեական առաքելությունը տարածվում է նաեւ ոչ քրիստոնյաների վրա:

Նախորդ
...
X