.
Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին Իջևանում

ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՄԱՌՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցին Իջևանում ձևավորվեց 1996 թվականին՝ ՀԱԵ Վանաձորից եկած ծառայողների նվիրյալ աշխատանքի շնորհիվ: Նույն թվականին կազմավորվեց նաև Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության Իջևանի գրասենյակը, իսկ մեկ տարի  չանցած՝ ձևավորվեց կիրակնօրյան, կազմակերպվեցին առաջին  հոգևոր պաշտամունքները  Իջևանի թիվ 1 մանկապարտեզում՝ 8-10 հոգանոց փոքր խմբով՝ Ալբերտ Փայտյանի պատասխանատվությամբ: 1998 թ.-ին Վանաձորից Իջևան գործուղվեց Գ. Թութիկյանը և ստանձնեց արդեն ձևավորված եկեղեցու հոգևոր պատասխանատվությունը՝ մինչև 2003 թ.-ը: Հայ Ավետարանչական Ընկերակցության աջակցությամբ՝ 2001 թ.-ին եկեղեցին ունեցավ իր սեփական շենքը, իսկ 2019-2021 թթ. այն հիմնանորոգվեց: Այսօր ՀԱԵ Իջևանի եկեղեցին ունի 95 մկրտված անդամ և 100 մշտական հաճախող: Եկեղեցին համագործակցում է տեղական իշխանությունների, միջնակարգ դպրոցների սաների և ԲՈՒՀ-երի ուսանողների, ինչպես նաև բարեսիրական և քրիստոնեական շատ կազմակերպությունների հետ` մատուցելով Աստծո Խոսքն ու տրամադրելով հոգևոր գրականություն: Եկեղեցին տվել է ՀԱԵ աստվածաբանական ակադեմիայի 6 սան, որոնց մեծ մասն այսօր  ծառայում են տարբեր եկեղեցիներում, ինչպես նաև մոտ 15 կամավոր ծառայող(Իջևան և Ազատամուտ):  Եկեղեցու ներկայիս հովիվն է վեր. Ալբերտ Փայտյանը:

      

 

ՀՈՎՎԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Վեր. Ալբերտ Փայտյանը ծնվել է 1958 թ.-ին Իջևան քաղաքում՝ կոմունիստների ընտանիքում: Մեծացել ու կրթություն է ստացել աթեիզմի գաղափարախոսությամբ: 1980 թ.-ին ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը՝ ստանալով ինժեներ-մեխանիկի մասնագիտություն և սպայական կոչում: Ուսանել է նաև աթեիզմ և գիտական կոմունիզմ, սովորել է Մարքսիզմ-լենինիզմի համալսարանում: Անցնելով կոմունիստական կուսակցության շարքերը՝ մի շարք ղեկավար պաշտոններ է զբաղեցրել պետական իշխանության և կուսակցական ոլորտում: Աթեիստական հարուստ կենսագրության պատճառով չափազանց արտառոց ու անհավանական էր նրա ապաշխարությունն ու Աստծո առջև ծունկի գալը: Դա տեղի է ունեցել 1997 թ.-ին, ուղիղ մեկ տարի անց այն բանից հետո, երբ որպես քաղաքային իշխանության ներկայացուցիչ՝ սկսել է օգտակար լինել Իջևանում բարեգործություն սկսած Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությանը: Նա կամավոր թողել է պետական պաշտոնն ու կնոջ հետ սկսել Իջևանում ՀԱԵ ծառայությունները: 2001-2005 թթ. սովորել և ավարտել է նաև ՀԱԱԱ-ն՝ ստանալով աստվածաբանության բակալավրի կոչում: Մեկ տարի անց ձեռնադրվել է: Երկար տարիներ ղեկավարել է ՀԱԵ ՔԴ բաժինը, եղել է նաև Միության Խորհրդի կազմում, նաև՝ որպես նախագահ: Ամուսնացած է, ունի 3 երեխա և 2 թոռնիկ:   

 

 

ԵԿԵՂԵՑՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՖԻԿ

 

ՕՐ ԺԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Երկուշաբթի

16:00 – 17:00  Աշակերտաց խմբի սերտողություն

Երեքշաբթի


15:00 – 16:00

Աղոթաժողով
Չորեքշաբթի

 

14:00 – 15:00

15:00 – 16:00

 

Տիկնանց խմբի սերտողություն

Նկարչական խմբակ   

Հինգշաբթի


15:00 – 16:00

 

ՍԳ սերտողություն ծառայողների համար 

Ուրբաթ

16:00 -17:00

16:00 -17:00


Հանդիպում երիտասարդաց խմբի հետ

ՍԳ սերտողություն եկեղեցու անդամների համար

Կիրակի  

10:00 – 12:00

11:00 – 12:40

12:00 – 13:00

12:00 – 13:00

12:00 – 13:30

14:30-16:00


Մանկապատանեկան կիրակնօրյա
   

Նկարչական խմբակ

Պաշտամունք

Մանուկների կիրակնօրյա

Ձեռագործ աշխատանքների խմբակ

Կիրակնօրյա դպրոց Ազատամուտ գյուղում

 

 

Նախորդ
...
X