.
ՀԱԵ Միության համաժողով Հանքավանում

Ամեն տարի, հոկտեմբերի սկզբին, Հայաստանի եւ Արցախի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) Հովիվներն ու հոգաբարձուները հավաքվում են ՀԱԵ միության ժողովին՝ ամփոփում տարվա ծրագրերը, պլանավորում անելիքները, աղոթում միմյանց կարիքների համար, ընտրում ՀԱԵ ղեկավար մարմնի՝ խորհրդի անդամներին:  Այս տարի Միության ժողովը ոչ թե մեկ, այլ երեք օրով էր: Հոկտեմբերի 2-4-ը Հանքավանի «ՇԻԻՆ Շողիկ» կենտրոնում հավաքվել էին 22 քաղաքներից Հայաստանյայաց Ավետարանական եկեղեցու ավելի քան 90 Հովիվներ եւ հոգաբարձության ներկայացուցիչներ: Գործնական ժողովներից ու հաշվետվություններից բացի, երկօրյա համաժողովը վերապատրաստման սեմինարների հնարավորություն ընձեռեց: ՀԱԵ հաշվապահներն ու գանձապահները սովորեցին Վանաձորի ՀԱԵ եկեղեցու փորձառության հիման վրա մշակված գանձապահության ու հաշվապահության մեթոդները: Տեղական եկեղեցիների խորհրդի ատենադպիրներին ժողովների արձանագրության մանրամասներին ծանոթացրեց Միության ատենադպիր Կարեն Մանուկյանը: Ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու նաեւ www.eca.am կայքի գործունեությանն ու թղթակցելու մեթոդներին: Գործնական եւ ուսուցողական պահերից ավելի՝ ՀԱԵ միության համաժողովի մասնակիցները վայելեցին Աստծո հետ հաղորդակցությունը, փառաբանության պաշտամունքները, հաղորդության արարողությունն ու Վեր. Մկրտիչ Կարագյոզյանի պատգամներն Աստծո Խոսքից: ՀԱԵ համաշխարհային խորհդի ու Մերձավոր Արեւելքի միության նախագահ Վեր. Կարագյոզյանը համագումարի հատուկ հյուրն ու խոսնակն էր: Օրհնյալ էին նաեւ միմյանց հետ հաղորդակցության առիթները, համեղ հյուրասիրություններն ու մշակութա-ժամանցային ծրագրերը՝ շնորհիվ ՀԱԵ Արմավիրի փառաբանության խմբի հոգեցունց կատարումների եւ Դիլիջանի ՀԱԵ ծառայողի  ասմունքելու վարպետության: 

Նախորդ
...
X