.
Բերքի տոնը Հայաստանյայց Ավետարանական եկեղեցում

Կիրակի, հոկտեմբերի 9-ին, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին նշում էր բերքի տոնը: Երեւանում՝ Բաղրամյան 18-ում, ՀԱԵ բեմը զարդարված էր հողից ստացված բերք ու բարիքով, որոնք, պաշտամունքի ավարտին, բաժանվեցին եկեղեցում ներկա հավատացյալներին: Պաշտամունքի ընթացքում գոհունակության աղոթք բարձրացվեց առ Աստված այս տարվա բերքի ու նյութական օրհնությունների համար, բայց առավել շեշտվեց հոգու պտուղի ու հոգեւոր օրհնությունների կարեւորությունը: Վեր. Հովհաննես Հովսեփյանը, պատգամի ընթացքում, որը կառուցված էր Գաղատացիներին ուղղված նամակի 5-րդ գլխի 16-25 համարների վրա, շեշտեց քրիստոնյայի մեջ Սուրբ Հոգու պտղի կարեւորության, դրսեւորման եւ օրհնությունների մասին, նկատելով, որ բերքի տոնը ոչ միայն հողից ստացված բարիքներից Աստծո տուն բերելու եւ դրա համար փառք տալու, այլեւ մեր կյանքերում Հոգու պտղի առկայությունը վերանայելու, արժեւորելու եւ պտղի հատկություններն ապրելու առիթ է:

Նախորդ
...
X