.
Իրաքի ՀԱԵ հովիվն ահազանգում է

Իրաքում Հայ Ավետարանական եկեղեցու հոգեւոր հովիվ Նորեկ Արթինը, հոկտեմբերի 17-ին Բաղդադում եւ մի շարք այլ քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների առնչությամբ ահազանգել է եւ աղոթքի խնդրանքով դիմել  Հայ Ավետարանական եկեղեցու աշխարհասփյուռ համայնքին: Նամակում ասվում է. «Խնդրում եմ, որպեսզի աղոթեք Իրաքի, ու հատկապես Մոսուլ եւ Բաղդադ քաղաքների համար: Այս դժվարին օրերին, երբ արյունահեղությունը ավելի է սաստկացել, մենք կարիք ունենք Երկնային պաշտպանության. Իրաքի ժողովուրդը Աստծո խաղաղության կարիքն ունի: Խնդրում եմ աղոթող եղեք Իրաքի ու հատկապես Մոսուլի ու Բաղդադի համար»: Հիշեցնենք, որ երկուշաբթի՝ հոկտեմբերի 17-ին, առավոտյան հրթիռակոծվել են Բաղդադի փողոցները, ինչի հետեւանքով 35 մարդ մահացել է, 22-ը վիրավոր են, տասնյակ մեքենաներ այրվել են:  

Նախորդ
...
X