.
Զույգերի ծառայության մեկնարկ Ալավերդիում

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին Ալավերդի քաղաքում, ի թիվս եկեղեցական այլ ծառայությունների, սկսել է նաեւ համայնքի երիտասարդ զույգերի հոգեւոր դասընթացների շարք: Երկու շաբաթը մեկ անգամ, եկեղեցի հաճախող 13 զույգերը միմյանց հետ հաղորդակցվելու, հյուրասիրվելու ինչպես նաեւ Աստծո խոսքի վրա հիմնված դասընթացների միջոցով ընտանիքի դերի մասին սովորելու հնարավորություն ունեն:

Ընտանեկան խաղաղությունը, փոխըմբռնումը, միմյանց հանդեպ հարգանքն ու սերը ամրացնող թեմաները կօգնեն զույգերին ավելի լավ հասկանալ միմյանց, գնահատել կողակցի բնավորության լավ կողմերն ու ըմբռնումով մոտենալ բացթողումներին:

Ընտանեկան առաքելության շրջանակներում, մեկ տարուց ավելի է, որ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին մի քանի քաղաքում նման ծառայություն է սկսել, այդ կերպ, փորձելով քաջալերել ու ճիշտ՝ Աստվածահաճո հիմքերի վրա դնել եկեղեցի հաճախող երիտասարդ ընտանիքների կյանքն ու կենցաղը:

Նախորդ
...
X