Նոյեմբերյան քաղաքում՝ Հայաստանյայաց Ավետարանական եկեղեցին, կանանց համար ծառայություն է սկսել: Առաջիկա մեկ տարվա ընթացքում՝ ամիսը մեկ անգամ, եկեղեցի հաճախող կանայք կուսումնասիրեն Էլիզաբեթ Ջոնսի «Աստծո սրտի համեմատ կինը» սերտողությունների շարքը: Կանանց առաջին հանդիպումը տոնական մթնոլորտում էր՝ մասնակիցները զարդարել էին եկեղեցասրահն ու հյուրասիրություն պատրաստել: Մինչ այս ՀԱԵ Նոյեմբերյանի համայնքի կանայք առիթներ ունեցել են հանդիպելու, Աստծո խոսքի շուրջ զրուցելու, սակայն կանոնավոր ծառայություն չկար։ Սերտողություններն անցկացնելու է ՀԱԵ Նոյեմբերյանի երկար տարիների կամավոր ծառայող Ժենյա Գրիգորյանը։