ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՄԱՌՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
1994թ. «Հույս Հայաստանի Համար» կազմակերպության օգնությամբ Սպիտակում տեղի է ունենում բակային ճամբար: Այնուհետև ԱՀԱԸ-ի միջոցով կազմակերպվում են տարբեր բարեսիրական, քրիստոնեական դաստիարակության ծրագրեր, որից հետո 1997 թ.-ից Սպիտակում իր գործունեությունն է սկսում Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցին: Հովիվը հիմնադրման օրվանից պատվելի Սուրեն Մակարյանն էր: 2021 թ.-ի հունիսի 1-ից Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու Սպիտակի համայնքը հովվում է պատվելի Կարեն Օչինյանը: Եկեղեցու առաքելությունն է՝ հասնելով մարդկանց՝ վեր հանել նրանց հոգևոր և սոցիալական կարիքները, ավետել Ավետարանը և մոտեցնել նրանց Աստծուն:
ՀՈՎՎԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Պատվելի Կարեն Օչինյանը ծնվել է 1975 թ.-ին Ստեփանավան քաղաքում, որտեղ ստացել է նաև միջնակարգ կրթությունը: 1998 թ.-ին ավարտել է Երևանի Պետական Ժողովրդական Տնտեսության Ինստիտուտը՝ ստանալով տնտեսագետի որակավորում: Հայոց բանակում պարտադիր զինծառայությունն ավարտել է կրտսեր սերժանտի կոչմամբ: Հովվական կոչումը հենց այդ տարիներին է ստացել, երբ Աստծո Խոսքի շուրջ է համախմբել բանակային ընկերներին: 1999 թ.-ին ընդունվել և 4 տարի հաջողությամբ սովորել է Հայ Ավետարանական Աստվածաբանական Ակադեմիայում՝ ստանալով աստվածաբանության բակալավրի աստիճան: 2016 թ.-ից արտոնյալ հովիվ է ու կրում է պատվելիի կոչումը: Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու անդամ է 1992 թ.-ից: 1994 թ.-ից մինչև 2021 թ.-ի հունիսը ծառայել է որպես հովվի օգնական: Տարբեր պատասխանատվություններ ունենալով՝ 10-ը տարի ծառայել է Ստեփանավանում, 10-ը՝ Երևանում, վերջին գրեթե 6 տարին՝ Վանաձորի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցում: Ներկայումս ՀԱԵ Սպիտակի հոգևոր հովիվն է: Ամուսնացած է, ունի 3 որդի:
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Երեքշաբթի
այցելություններ
Չորեքշաբթի
12:00 պատանյաց ծրագրերի արժևորում
14:00 սերտողություն ծառայողների համար
15:00 երգչախմբի փորձ
16:00 սերտողություն տիկնանց խմբի համար
Հինգշաբթի
14:00 կիրակնօրյաների արժևորում և պլանավորում
16:00 աղոթաժողով
Շաբաթ
14:00- Մանուկների ծառայություն (6-8տ.)
16:00- Պատանյայց ծառայություն (13-17տ.)
Կիրակի
11:00- Միասնական պաշտանմունք
13:00- Մանուկների ծառայություն (9-12տ.)